Բարձր որակ
Կայունություն
Հուսալիություն
Արդյունավետություն
ԱՆԽԱՓԱՆ Աշխատանք
Ագրոթեք/Agrotec-ը հիմնադրվել է 2012 թվականին Գյումրիում, նպատակ ունենալով խթանելու գյուղատնտեսությունը և արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք համագործակցում ենք եվրոպական առաջատար ընկերությունների հետ, ներմուծելով բազմազան տրակտորներ, սարքավորումներ և պահեստամասեր: Ագրոթեք/Agrotec-ը առաջարկում է նորարարական լուծումներ ու առաջադեմ սարքավորումներ գյուղացիական միավորներին և արտադրողներին:
Մենք իրականացնում ենք փորձի փոխանակում և ներդնում ենք արևմտյան առաջադեմ փորձը Հայաստանում, ապահովելով մեր գործընկերներին լավագույն տեխնոլոգիաներով: Ագրոթեք/Agrotec-ը հանդիսանում է եվրոպական առաջատար շուրջ 20 ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը և գործընկերը Հայաստանում, ապահովելով լավագույն որակ և վստահություն մեր բոլոր հաճախորդների համար:
Շումախեր համակարգը նախատեսված է Ֆորսշթրիտ(FORTSCHRITT), դոն(ДОН), ենիսեյ(ЕНИСЕЙ), նիվա(НИВА), սամպո(SAMPO) և այլ կոմբայնների ու կցորդիչների համար: Այս համակարգը խթանում է խոտքաղի արդյունավետությունն ու արագությունը, դարձնելով այն անփոխարինելի ձեր աշխատանքի մեջ: 2019թ-ից սկսած, Ագրոթեք/Agrotec-ը հանդիսանում է գերմանական արտադրության Շումախեր համակարգերի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մենք վաճառել և տեղադրել ենք 60-ից ավել ամբողջական-ռեդուկտորով համակարգեր, և հազարավոր մատնաշարեր, սեգմենտներ ու այլ հարակից պահեստամասեր:
• 25-30 % արդյունավետության բարձրացում հին համակարգի համեմատ:
• Մեզ մոտ մշտապես առկա են բոլոր տեսակի օրիգինալ պահեստամասերը:
• Համակարգի ձեռքբերման դեպքում տրվում է 1 տարվա երաշխիք ռեդուկտորի համար:
• Համակարգը հնարավոր է ձեռք բերել նաև լիզինգային տարբերակով:
• Զերծ մնացեք շուկայում առկա բազմաթիվ կրկնօրինակներից:
ՍՏԱՑԵՔ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ